1. Դուք մի՞շտ եք այդքան հիմար, թե՞ այսօր առանձնահատուկ առիթ կա:
2. Ցավակցում եմ: Նա երկար կյանք կունենա և Ձեզ մի լավ կզզվեցնի:
3. Խիղճն այն բանն է, որն իր մասին իմաց է տալիս միայն այն ժամանակ, երբ արդեն ոչ մի տրամաբանական պատճառ չկա այնպես պահել քեզ, ինչպես քեզնից պահանջում են:
4. Հիվանդը մահացե՞լ է, թե՞ ես պետք է աշխատեմ:
5. Ձեր ուղեղը վնասված է: Դուք դատապարտված եք հավիտենական երջանկության:
6. Իրականում ես կուզեի հարվածել Ձեր ատամնաշարին: Ախր ինչո՞ւ ես պետք է ջանամ բարելավել Ձեր արտաքին տեսքը:
7. Դուք արհամարհո՞ւմ եք ինձ, թե՞ լուռ վայելում եք իմ գրավչությունը:
8. Ծնողներին ստելն, իհարկե, ճիշտ է, սակայն մահվան սպառնալիքի առջև կարելի է և բացառություն անել:
9. Դու երկու տարբերակ ունես. շարունակել վիճել ինձ հետ և ապա անել իմ ասածը կամ ուղղակի անել իմ ասածը:
10. Ճշմարտությունը ստից է սկսվում:
11. Իրականությունը գրեթե միշտ սխալ է:
12. Մենք բոլորս մեղքեր ենք գործում և մենք բոլորս թանկ ենք վճարում դրանց համար:
13. Տղամարդիկ խոզեր են: Նրանք ցանկացածի հետ անկողին կմտնեն՝ լինի նա գեր, թե ոսկրոտ, ամուսնացած, թե միայնակ, բոլորովին օտար, թե բարեկամ:
14. Կյանքի մեծագույն ողբերգություններից մեկն այն է, որ ինչ-որ բան շարունակ փոխվում է:
15. Մենք սկսում ենք բուժումը: Եթե հիվանդն ապաքինվում է, մենք իմանում ենք, որ մենք ճիշտ էինք:
16. Պացիենտները միշտ ապացույցներ են ուզում, սակայն մենք այստեղ մեքենաներ չենք արտադրում: Մենք երաշխիք չենք տալիս:
17. Փորձարկումները ժամանակ են խլում: Բուժումն ավելի արագ է կատարվում:
18. Երբեմն այնպես է ստացվում, որ հիվանդներն ապաքինվում են: Ինքդ էլ չես հասկանում, թե դա ինչից է, սակայն մինչև չպատճառաբանես նրանց ապաքինման պատճառը, նրանք քեզ չեն վճարի:
19. Ես ռիսկի եմ գնում: Արդյունքում հիվանդները երբեմն մահանում են, սակայն ռիսկի չգնալու հետևանքով ավելի շատ հիվանդներ են մահանում:
20. Երբեք մի՛ վստահեք բժիշկներին:
21. Դու կսպանես ինչ-որ մեկին. բժշկության բնույթն է այդպիսին: Եթե չես կարող համակերպվել այդ իրականության հետ, այլ մասնագիտություն ընտրիր կամ ավարտիր բժշկական ուսումնական հաստատություն ու զբաղվիր ուսուցչական աշխատանքով:
22. Ամենահաջող ամուսնությունները հիմնված են ստի վրա:
23. Եթե կարող ես կեղծել անկեղծությունը, կարող ես ցանկացած բան կեղծել:
24. Եթե դու խոսում ես Աստծո հետ, դու հավատացյալ ես, իսկ եթե Աստված է խոսում քեզ հետ, դու հոգեկան ես:
25. Երբ ցանկանում ես պարզել, թե ինչպես են փոխազդում երկու քիմիկատները, դու հարցնո՞ւմ ես նրանց: Ոչ, եթե հարցնես, նրանք կստեն իրենց փոքրիկ քիմիական ատամներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել