Tert.am-ը գրում է.

Սեպտմեբերի 2-ին Մեխիկոյում կայացավ դասական համերգ` նվիրված Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հայաստանը համերգին ներկայացրեցին ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը և 12-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Անի Աթայանը: 

Մեխիկոյում Արմեն Բաբախանյանը և Անի Աթայանը ելույթ ունեցան Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և տեղի հանդիսատեսին ներկայացրեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել