Yerkir.am-ը գրում է.

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր լրագրողների եհտ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ  սեպտեմբերի 18-20-ը Երևանում կկայանա «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-սփյուռք 6-րդ համահայակական համաժողովը:

«Համաժողովը նախատեսված է անցկացնել Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100 ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800 ամյակի նախաշեմին», - ասաց նախարարը:

Նախարարի խոսքով` հայս պահի դրությամբ 1400 հոգի սփյուռքահայեր հաստատել են իրնց մասնակցությունը համաժողովի աշխատանքերին 70 երկրներից: Նախարարի փոխանցմամբ` մոտ 20 երկրներից, օրինակ Մյանման, Սինգապուրը, Եթովպիան, Մարոկոն, Թալիանդը, և այլ երկրներ առաջին անգամ են մասնակցում:

Հակոբյանի խոսքով` համաժողովի մասնակիցների 70%-ը տղամարդիկ են 30%-ը կանայք: «Հրավիրվել են 600 հոգի համահայկական կառույցների ղեկավարներ,  հոգևոր, կրթամշակութային կազմակերպությունների ղեկավարներ, այլ անհատներ»,- ասաց նա ապա հավելեց, որ 92 լրագրողներ և խմբագիրներ հաստատել են իրենց մասնակցությունը:

Նախարարը տեղեկացրեց, որ անցկացվելու են երեք լիագումար նիստեր: «1-ին լիագումար նիստին ելույթ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ սփյուռքի նախարարը: Երկրորդ լիագումար նիստում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ ահա երրորդին` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը»,- ասաց նա:

Հրանուշ Հակոբյանի փոխանցմամբ` համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն նաև մի շարք մշակութային միջոցառումներ: 

Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ 6-րդ Հայաստան- սփյուռք համաժողովը տարբերվելու է նախորդներից նաև նրանով, որ բացի երեք լիագումար նիստերից 4 ուղղություններով նախատեսված են 16 թեմատիկ նիստեր: «Այդ նիստերին բացի սփյուռքի նախարարությունից մասնակցելու են նաև ՀՀ տնտեսական զաքրգացման և ներդրումների նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը»,- ասաց նա:

«ՊՆ-ն կներկայացնի զեկուցումներ «Ազգ-բանակ» հավաքական ներուժի զարգացման մոդելի, ազգային գաղափարախոսության, ազգային ներուժը բանակաշինության ոլորտում համախմբելու վերաբերյալ, անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի թեմային, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցերին», - տեղեկացրեց Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել