«Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։
 
Քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա անչափահաս որդուն, որը հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել փողոցում իր գործն անող 58-ամյա մարդուն, ոչ միայն չձերբակալեցին, այլև օրերս հյուրընկալել են ՀՀ նախագահի նստավայրում և պարգևատրել։
 
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին, այդ թվում՝ նաև Ռազմիկ Դանիելյանին, ոսկե մեդալ է տվել։ Սա, թերևս, իրավապահները որպես քրեական գործը կոծկելու հրահանգ ընկալեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել