Past.info-ն գրում է.

Սեպտեմբերի 1-ին ԵՊՀ մասնաշենքի մոտից 30-ամյա դասախոսին առևանգելու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել և գործն ուղարկել Քննչական կոմիտե:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղից նաև հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դասախոսին առևանգելու մեջ կասկածվում է 1991 թվականին ծնված մի երիտասարդ, ով Արարատի մարզի բնակիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել