Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում եւ Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին եւ «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:

ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել