Քննադատությունը` քննադատություն, քաղաքականությունը` քաղաքականություն, բայց էս կարգի խայտառակություն դժվար էր պատկերացնել: 

Րաֆֆի Հովհաննիսյանը, մի քանի օր առաջ դիմելով հայ ժողովրդին, բոլորին կանչում էր ապրիլի 9-ին Ազատության հրապարակ` «հավատացնելով», որ Սերժ Սարգսյանը այդ օրվանից նախագահ էլ չի լինելու ու երդում չի տալու, իսկ եթե տա, ապա դա կլինի իր (Րաֆֆու) դիակի վրայով: Պատկերացրեք, Րաֆֆին ամբողջ հայությանը` Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, կոնկրետ օրվա համար կանչում ա հրապարակ: Նույնիսկ ասում էր` ոտքով եկեք... 
Գալիս ա ապրիլի 9-ը, ու Րաֆֆին հավաքվածներին ասում ա` ժողովուրդ ջան, գնացեք տուն, ժամը 6-ին նորից կգաք, որ հաղթենք... Ժամը 6-ին մարդիկ կրկին հավաքվում են, իսկ Րաֆֆին հիմա էլ ասում ա` գնացեք տուն, ամսի 12-ին կգաք: 
...
Մարդիկ, չենթարկվելով Րաֆֆու կոչերին, ԻՆՔՆԱԲՈՒԽ գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ հանդիպեցին ոստիկանական մի հզոր բանակի, ենթարկվեցին բռնության: Ոստիկանները նույնիսկ մարդկանց էին գողանում` բառիս բուն իմաստով, իսկ այդ ժամանակ Րաֆֆին իր «զորավարի» հետ գնում էր Ծիծեռնակաբերդ: Էս օրով գնում էիր Ծիծեռնակաբերդ, որ ի՞նչ անեիր....
Հ.Գ. Հետագայում չհամարձակվեք մարդկանց Բաղրամյան պողոտա գնալը կապել Րաֆֆու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել