Ինչքան ավելի շատ բան եք սովորում, այնքան ավելի շատ հարցեր եք սկսում տալ և այնքան ավելի շատ զարմանահրաշ բաներ եք նկատում Ձեզ շրջապատող աշխարհում։
BlogNews-ը Ձեզ համար հավաքել է 25 անհավանական փաստեր, որոնք միանգամայն ճշմարիտ են։
- Երբ ֆիզիկոսն ուսումնասիրում է ատոմը, ստացվում է, որ ատոմների կույտը ուսումնասիրում է ատոմը:
- Կիրակի օրով սկսվող բոլոր ամիսները Ուրբաթ 13 ունեն:
- Մենք պիցցաներն ու տորթերը ներսից դեպի դուրս ենք ուտում:
- Տիեզերքը դատարկ և կյանքից զուրկ չէ. այն պարունակում է ամեն ինչ:
- Մեր ստամոքսի համար ցանկացած տեսակի կարտոֆիլը կարտոֆիլի խյուս է:
- Սմարթֆոնի մատնահետքի սենսորը շրջանցելու համար հաքերին հարկավոր է ընդամենը ունենալ սմարթֆոնի ետևի մասը:
- Հավայան կղզիներում ցածր դասարաններում սերֆինգը պարտադիր առարկա է:
- Եթե մարդու աչքը տեսախցիկ լիներ, ապա դրա չափումը 576 մեգապիքսել կլիներ:
- Սա հանրահայտ Հատիկո շան լուսանկարն է:
- Մինչև 6-7 ամիսը լրանալը երեխաները կարող են միաժամանակ շնչել և կուլ տալ։ Մեծահասակները չեն կարող դա անել:
- Նեպտունի վրա ամառը 40 տարի է տևում, սակայն ջերմաստիճանը չի գերազանցում Ֆարենհայտով -346 աստիճանը:
- Լուսանկարում կարող եք տեսնել այն սառցաբեկորը, որին բախվել է Տիտանիկը:
- Ավստրալիայում գտնվող աստղադիտակի գրանցած տարօրինակ ազդանշանները, որոնք ուսումնասիրվել են 17 տարի շարունակ, իրականում արձակվել էին միկրոալիքային վառարանից:
- Եթե դուք 70 տարի ապրեք, ապա Ձեր կյանքի 10 տարիները երկուշաբթի են եղել:
- Ահա թե ինչ տեսք ունի հրաբխի ժայթքումը տիեզերքից.
- Երկրագունդն ավելի հարթ է, քան բոուլինգի գնդակը։ Բարձր լեռները և խոր օվկիանոսները Երկրի տրամագծի միայն 1/15000-րդ մասն են կազմում:
- Ճապոնիայում «Բանզի սքայդայվինգ» անվանմամբ էքստրեմալ սպորտաձև կա, որի շրջանակներում մարդը 2.7կմ բարձրությունից դուրս է նետում պարաշյուտը, ինչից 2 վայրկյան հետո ինքը նույնպես ցատկում է. նրա նպատակը պարաշյուտը բռնելն է:
- Բոլոր կենդանի էակներից միայն մարդիկ են, որ վճարում են ապրելու համար:
- Ձեր մաշկը փշաքաղվում է լավ երաժշտությունից, քանի որ դրա հետևանքով օրգանիզմը դոպամին է արտադրում:
- Էնջլ ջրվեժը աշխարհում ամենաբարձրն է. այն գտնվում է Վենեսուելայում, իսկ դրա բարձրությունը մոտ 1000մ է:
- Շվեդիայում աշակերտները դպրոց հաճախելու համար $187 աշխատավարձ են ստանում:
- 1962 թվականին Տանզանիայում ծիծաղի համաճարակ է եղել. այն տևել է մոտ 18 ամիս և ազդել ավելի քան 1000 մարդու վրա:
- Մեղուները մահանում են մարդուն խայթելուց հետո, քանի որ նրան խայթող մազիկը մնում է մարդու մաշկին կպած և հանգեցնում է որոշ ներքին օրգանների վնասմանը:
- Դասական ատամի մածուկը երեք գույն ունի. սպիտակ՝ նստվածքը հեռացնող զանգված, կապույտ կամ կանաչ՝ հակաբակտերիալ զանգված, և կարմիր՝ լնդերի առողջությանը նպաստող զանգված:
- «Տետրիս» խաղն իրականում ավարտ ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել