BlogNews.am-ն արդեն ներկայացրել է «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանի աստղային մարզիչներին՝ Նունե Եսայան, Սոֆի Մխեյան, Արամե, Սևակ Խանաղյան. նրանից միայն մեկին կհաջողվի գտնել նախագծի հաղթողին: Մինչև նախագծի մեկնարկը ժյուրիի կազմի հետ խոսել ենք  մարզչական մրցակցությունից և թե ինչու մասնակիցները պետք է ընտրեն հենց  իրենց:

Նունե Եսայանը իր մասնակիցներին ընտրելիս առաջնորդվելու է ձայնային տվյալներով, հետո արդեն. «Կարևոր է նաև տեսքը, այնուհետև՝ ճաշակը, աշխատասիրությունը և սովորելու ունակությունը: Եթե երիտասարդն ունակ է լսելու ավելի փորձառու մեկին և ընդունելու նրա խոսքն ու խորհուրդները, ուրեմն՝ հաղթանակի գրավական կա»:

Հարցին՝ որն է իր նախընտրելի երաժշտական ուղղվածությունը, երգչուհին այսպես պատասխանեց. «Բոլորովին նշանակություն չունի, թե տվյալ երգիչը կամ երգչուհին ինչ ուղղվածություն կունենան, քանի որ ես պատրաստ եմ նրանց ճիշտ ուղղորդել: Ես ամեն ինչ լսում եմ, ամեն ինչից տեղյակ եմ և քանի որ գտնվում եմ հին և նոր սերնդի խաչմերուկում, ապա կարծում եմ՝ կարող եմ տալ այն, ինչ պահանջվում է մասնակցին»:

Չնայած նախագիծը նաև մարզիչների մրցույթ է, բայց Նունեն կարծում է, որ կոպիտ մրցակցություն չի լինի. «Մենք բոլորս գործընկերներ ենք, բայց  հաղթելու ցանկությունը, իհարկե, մեծ է: Կցանկանայի, որ իմ մասնակիցը հաղթեր, բայց իմ հաղթելու շանսերը հիմա չեմ կարող գնահատել, քանի որ մասնակիցներին դեռ ծանոթ չեմ»,-եզրափակեց Նունեն: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Արշակ Ռոստոմյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել