Երեկ շոու բիզնեսի ներկայացուցիչներն Ինստագրամի իրենց էջերում հրապարակում էին լուսանկարներ իրենց երեխաների դպրոցական քայլերից: Ներկայացնում ենք նրանց հրապարակած լուսանկարները և արած գրառումները: 

Չնայած երգչուհի Սիլվա Հակոբյանը դեռ մայրիկ չէ, բայց հրապարակել էր լուսանկար քրոջ դստեր հետ, ով գնաց առաջին դասարան: Երգչուհին այսպես էր մակագրել լուսանկարը. «Իմ դպրոցական աղջիկ, քեզ բարի երթ... Թող օրագրումդ միշտ տասեր լինեն»: 

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, հրապարակելով իր երեխաների լուսանկարներն, այսպես էր գրել. «Իմ հրաշքները՝ Լաուրա Սարգսյան, Աննա Սարգսյան, Հայկ Սարգսյան. բարի երթ»: 

Այս տարի իր առաջին քայլերն է անում դերասանուհի Զառա Սահակյանի որդին: Իր էջում տեղադրելով որդու լուսանկարը՝ դերասանուհին այսպես է գրել. «Չեմ հավատում։ Դպրոց, սեպտեմբերի 1։ Շնորհավորում եմ բոլոր բալիկներին, ծնողներին ու ուսուցիչներին»: 

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն էլ դստեր հետ է շնորհավորել է բոլորի սեպտեմբերի 1-ը. «Ես իմ աղջկա` Ժասմինի հետ շնորհավորում եմ բոլորի սեպտեմբերի 1-ը»։

Ռազմիկ Ամյանը քիչ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում, բայց երեկ որդիների հետ միասին շնորհավորել է սեպտեմբերի 1-ը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել