Ամերիկայում արձաններ են հանում։ Ակնհայտ է, որ փորձում են կրքեր բորբոքել, որի նպատակը այդ երկրի նախագահի մեկուսացումն է և իշխանության վերագրավումը: Գաղտնիք չէ, որ նա հակագլոբալիստ է: Եթե իսկապես այդ արձանները իրենց գոյությամբ վիրավորական են, ապա ինչպե՞ս են հարյուր տարի շարունակ վիրավորել և մնացել կանգուն: Մի քանի օր առաջ Կոլումբոսի արձանի գլուխը պոկեցին։ Նրան էլ են ռասիստ համարում: <<Քամուց քշվածները>> արգելեցին, կարծեմ, Մեմֆիսում որպես դեմոկրատ ամերիկացիների համար վիրավորական ֆիլմ: Մի խոսքով՝ ասել, որ այնտեղ դեմոկրատիա կամ խոսքի ազատություն կա, անիրական է: Որքան հասկացա, նրանք, ովքեր դեմ էին հարավային զորքերի հրամանատարի արձանի հեռացնելուն, և որոնք համարվում են նեոնացիստներ, ցույց անելիս բղավում էին՝ <<հրեաները չեն կարող տեղահանել մեզ>>... Ըստ երևույթին՝ գլոբալիստները բավական լուրջ պրոբլեմների առաջ են կանգնել, որ նման ծայրահեղ միջոցների են դիմում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել