Ցավալի պարտություն, բայց դիտարկենք Ռումինիա-Հայաստան խաղը այլ տեսանկյունից․ արդյո՞ք մեր հավաքականը ուժեղ էր, քան մրցակիցը: իհարկե, ոչ: Առաջին խաղակեսում մենք որոշակի ակտիվություն ցուցաբերում էինք հարձակման գծում, բայց, ավաղ, 2 ռեալ հնարավորություն չօգտագործեցինք, մեր հավաքականը այսօր անատամ էր, կրկին չարաշահում էր անհատական խաղը, պաշտպանությունում, ինչպես միշտ, անհամաձայնեցված գործողություններ: Կներեք, այդպես էլ չտեսանք Տիգրան Բարսեղյանի, Մարկոս Պիզզելիի և այլոց «ֆանտաստիկ մարզավիճակը», ինչի մասին անընդհատ մատնանշում էին հանրայինի երիտասարդ մեկնաբանները: Ինչ խոսք, լավ խաղ ցուցադրեց մեր դարպասապահը, բայց ասել ենք և էլի կասենք՝ դարպասապահով և Մխիթարյանով հաջողության չենք կարող հասնել: Ռումինացիները, չնայած իրենց սխալներին, շահեկանորեն ավելի լավ էին իրենց դրսևորում: Երկրորդ խաղակեսում մեր պարտության պատճառը խուլ պաշտպանությունն էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել