Այսօր  Երևանի համար 131 հիմնական դպրոցում առաջին դասարան հաճախեց Արամ mp3-ի որդին՝ Առնոն: Ծնողները ծաղիկներով և լայն ժպիտով եկել էին դպրոց, փոխարենը լուրջ էր Առնոն:

«Առավոտյան զարթուցիչը դրել էինք, որպեսզի արթնանայինք և շատ շուտ ժամի էինք դրել։ Արթնացա և ավտոմատ անջատեցի, հետո հասկացանք, որ քնած ենք մնացել և  արագ-արագ եկանք, հասանք դպրոց: Տղաս, կարծում եմ, դեռ չի գիտակցում, թե ուր է եկել, բայց ժամանակի ընթացքում կբացվի, քանի որ բնավորությամբ շատ շփվող է»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Արամը:

«Ես այսօր միանգամից հիշեցի իմ առաջին դասարանը և այս ընթացքում փորձեցի մաքսիմալ, ինչ հնարավոր է, լուսանկարել, որպեսզի պատմություն ունենանք, և նա էլ հիշելու բան ունենա, քանի որ իմ սեպտեմբերի մեկից մի քանի լուսանկար է մնացել»,- պատմում է Արամը:

Մինչ սեպտեմբերի մեկը Առնոն վայելում էր ամառը, երբ ծնողներն ասում էին՝ վերջ, շուտով գնալու ես դպրոց, միևնույն է, չէր հասկանում, թե ինչի մասին է խոսքը: «Մինչ դպրոցը մանկապարտեզ էր գնում և, բնականաբար, առաջին դասարանի կուրսը գիտի, բայց ամռանը շատ չենք ծանրաբեռնել նրան»

Արամը խոստովանեց, որ ծնողական ժողովներին չի պատրաստվում ներկա լինել, ավելին. «Առաջին և մեկ էլ վերջին զանգն է, որ ես այստեղ կլինեմ:) Իսկ դասերի պատրաստման հարցում, որքան հնարավոր է, կօգնեմ»

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել