Սեպտեմբերի 1-ը տոնական էր Սարգիս և Մանո Գրիգորյանների ընտանիքում, քանի որ նրանց դուստրը՝ Յանան, դպրոցական իր առաջին քայլերն էր անում: Յանան հաճախելու է Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոց: BlogNews.am-ը լուսանկարել է միջոցառման հետաքրքիր դրվագները:
«Յանան շատ լավ է տրամադրված դպրոց հաճախելուն, բայց չի պատկերացնում՝ նրան ինչ է սպասվում: Նրան հիմա ավելի շատ հետաքրքրում են նոր պայուսակը, գրքերը և այն, որ քույրիկի հետ նույն դպրոցն է հաճախելու: Ժամանակի ընթացքում կպատկերացնի, թե ուր է եկել և, իհարկե, ինձ հետաքրքիր է, թե ինչպես է սովորելու»,- նշում է Մանոն:
Յանան նաև արտասանեց դպրոցական միջոցառման ժամանակ։ Ի դեպ, դա արեց դա առանց հուզվելու:
«Այնքան արագ է անցնում ժամանակը, որովհետև Էվայի առաջին դասարանից մինչև Յանան կարծես մի ակնթարթ լիներ։ Հիմա կարծես ամեն ինչ կրկնվի»,- նշեց Մանոն։