Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ և աշակերտներ, շնորհավորում եմ բոլորիդ գիտելիքի օրվա կապակցութամբ: Գաղտնիք չէ, որ այսօրվա ուսանողն ու աշակերտը կերտում են ոչ միայն սեփական կյանքի, այլև մեր հայրենիքի ապագան և Հայաստանի Հանրապետության կայուն և հզոր ապագայի գրավականը հենց կիրթ ու ուսումնառած քաղաքացիներն են: Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, երազանքների և իղձերի իրականացում, թող որ այս ուսումնական տարին արգասաբեր լինի մեր աշակերտների ու ուսանողների համար:
Մեկ անգամ ևս շնորհավորելով 2017-2018 թթ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ բարի երթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել