Սեպտեմբերի 1-ի  առավոտյան՝ ժամը 8-ից սկսած  ՀՀ ճանապարհային ոստիկանությունը  ուժեղացված ծառայություն է իրականացնելու։ Այդ  ժամից սկսած ճանապարհամերձ դպրոցների  մոտակայքում ծառայություն  կիրականացնեն հատուկ կարգախմբերը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ  Նորիկ Սարգսյանը։

«Ամեն դպրոցին կցված հատուկ կարգախմբեր, որոնք չեն փոխվելու, որպեսզի յուրաքանչյուրն  իր դպրոցի  մոտակայքում  կատարվող  աշխատանքներն իմանա»,-նշել է  ՃՈ պետի տեղակալը։

Թերթի հարցին  ի պատասխան  գնդապետն  ասել է, որ կարգախմբում ընդգրկված են  Ճանապարհային  ոստիկանության  և պարեկապահակետային ծառայության աշխատակիցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել