«Երևանի շամպայն-գինիների գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգմավոր Վերսանդիկ Հակոբյանին, հայտնվել է դատական քաշքշուկների մեջ։

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջինս ընկերության բաժնետոմսերի հետ կախված այլ անձանց հետ խնդիրներ ունի։ Մասնավորապես՝ Աշխեն Գևորգյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Երևանի շամպայն-գինիների գործարանը վճարի բաժնետոմսերի դիմաց հասանելիք վճարումները։

Ըստ էության, Ա. Գևորգյանը վաճառել է բաժնետոմսերի իր մասը, սակայն, ընկերությունը չի վճարել դրա դիմաց։ Այս գործով մի քանի դատական նիստեր են կայացել, և այժմ սկսվել է դատաքննության փուլը։ Ասել է, թե ստեղծվել է մի իրավիճակ, որ նախկին պատգամավորի ընկերությունը խաբված կարգավիճակում է թողել ընկերության բաժնետերերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել