«Առավոտ»-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական  Տիգրան Աբրահամյանի հետ: Ներկայացնում ենք հատված:

 

-Այսօր Հայաստանն Արցախին  կապող նոր՝ Վարդենիս-Մարտակերտ  ճանապարհի պաշտոնական բացումն է, որին կմասնակցեն նաև  Հայաստանի և Արցախի  նախագահները։  Ի՞նչ նշանակություն ունի այդ ճանապարհն Արցախի համար:

 

-Հայաստանն Արցախին  կապող երկրորդ հիմնանորոգված  ճանապարհը միանգամից  մի քանի առանցքային խնդիրներ լուծեց. Շահումյանի, Մարտակերտի շրջանների՝ բոլոր առումներով  աշխուժացումից  մինչև  անվտանգության ապահովման ու ամրապնդման  հետ կապված։  Այս ճանապարհը հատկապես  մեծ հեռանկար է բացել Արցախի համար առաջնահերթություն  համարվող ուղղություններից՝ զբոսաշրջության առավել  զարգացման համար, առաջին պտուղներն արդեն այս տարի  նկատելի են։ Այս ոլորտը կտրուկ առաջընթաց է արձանագրել և կայուն  աճի մեծ նախադրյալներ ստեղծել, զբոսաշրջության  զարգացման համար մեծ թվով  ենթակառուցվածքային  ծրագրեր են իրականցվել, որոշները ընթացքի մեջ են։  Առաջիկայում նոր ենթակառուցվածքներ կստեղծվեն  նաև նոր մայրուղու  հարակից  տարածքներում, ինչը հնարավորություն կտա բարձրորակ ծառայություններ  մատուցել Արցախի այս  հատվածներում գտնվող մարդկանց  համար։ Եթե կարճ ձևակերպեմ ասելիքս, ապա սա բոլոր առումներով մեր առաջ գնալու ճանապարհն է։

 

-Կա՞ն արդյոք այլ նախագծեր ևս, որոնք ինչ-որ չափով  կնպաստեն  Արցախի ապաշրջափակմանը, և եթե այո, ապա ե՞րբ կգործարկվեն դրանք:

 

-Չէին ցանկանում ասել, որ հաղթահարել ենք Արցախի շրջափակման արդյունքում  ստեղծված բոլոր խնդիրները, սակայն գործուն քայլեր  են ձեռնարկել  ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով  դուրս գալու համար։ Պարենային անվտանգությունից մինչև էներգետիկ ինքնաբավություն, խոսուն են անշուշտ  նաև տնտեսական  ցուցանիշները»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել