Այս հոգեբանական թեստը կբացահայտի ձեր բնավորության գծերը, որոնք ստիպում են մտածել ու գործել այս կամ այն կերպ։

Ընտրեք այն փղին, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, իսկ պատասխանը տեսեք ներքևում.

Փիղ 1

Խաղաղասեր, ներդաշնակ, ոգեշնչվող մարդ եք, ով վայելում է կյանքի հավասարակշռությունն ու հանգստությունը։ Կոնֆլիկտներում ձգտում եք պասիվ դիրք գրավել։ Չնայած հանգստությունը դրական հատկություն է, հարկավոր է սովորել վստահել մարդկանց և լուծել կոնֆլիկտները՝ խնդիրներից չփախչելու համար։

Փիղ 2

Իդեալիստ եք, պերֆեկցիոնիստ, մարդ, ով չի խուսափում պատասխանատվությունից և միշտ ձգտում է ամեն ինչ իդեալական անել։ Ունեք սեփական արժեքները, համոզմունքներն ու իդեալները և ցանկանում եք, որ ամբողջ աշխարհը հետևի դրանց։ Երբեմն ձեզ համար դժվար է ընդունել մյուսների կարծիքը։ Այնքան էլ հակված չեք փոփոխությունների, սակայն երբեմն հարկավոր է ճկունություն ցուցաբերել և պատրաստ լինել փոփոխությունների։ Ինքներդ ձեզ սխալվելու իրավունք տվեք։

Փիղ 3

Խելացի եք, զգուշավոր, ձգտում եք կայունության կյանքի բոլոր ոլորտներում, նույնիսկ զգացմունքներում։ Մանրամասն ծրագրում եք կյանքը։ Ձեզ վախեցնում է նոր սկսվող ամեն բան, ինչը չի մտնում ձեր ծրագրերի մեջ։ Բաց եղեք աշխարհի համար և ինքներդ ձեզ թույլ տվեք մի փոքր երազել։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել