Ո՞ւմ եք առավել հաճախ տեսնում ձեր էրոտիկ երազներում՝ կողակցի՞ն, թե՞ գործընկերոջը: Ե՞րբ եք սիրում սեքսով զբաղվել՝ առավոտյա՞ն, թե՞ քնելուց առաջ: Ձեր սեքսուալ երևակայությունները և նախընտրությունները կարող են շատ բան ասել ձեր մասին և թե ինչպիսի սիրային հարաբերություններ եք սիրում:

Ի՞նչ են նշանակում ձեր էրոտիկ երազները՝ կպատմենք ստորև․

Սեքս նախկին զուգընկերոջ/ուհու կամ ամուսնու/կնոջ հետ: Սա նշանակում է, որ դուք չեք կարողանում մոռանալ նրան կամ որ դեռ նրա հանդեպ զգացմունքներ ունեք: Ըստ ամենայնի, նրա հետ կապված դեռ չլուծված հարցեր ունեք, գուցե զայրացած եք նրա վիրավորանքից:

Սեքս հասարակական վայրում/կամ ձեզ գտել են սեքսով զբաղվելիս: Այսպիսի երազների հիմքն անհանգստությունն է: Այն կարող է պայմանավորված լինել զուգընկերոջ/ուհու հետ հարաբերություններում տարաձայնություններով, ինտիմ մտերմությունից վախով կամ այլ վախերով:

Ուրիշ կնոջ/տղամարդու հետ սեքս: Առավել հաճախ մարդը, ում տեսնում եք երազում, ձեզ մոտ նախանձ է առաջացնում կա՛մ իր կարիերային առաջընթացով, կա՛մ իր արտաքինով, կա՛մ հասարակության մեջ իրեն պահելու ունակությամբ: Ձեր երազները միայն վկայում են նրա մակարդակին բարձրանալու, նրան նմանվելու ձեր ցանկության մասին:

Սեքս կոլեգայի կամ ծանոթի հետ: Սովորաբար նման երազները խորհրդանշում են ձանձրույթ, կամ ձեզ որևէ բան դուր չի գալիս ձեր անձնական կյանքում (գուցե այն բավական ձանձրալի է), կամ հոգնել եք ձեր աշխատանքից, թե երազում գործընկերոջը/ուհուն եք տեսնում: Որպես կանոն, սեքսն այդպիսի երազներում նույնպես ձանձրալի և միապաղաղ է:

Սեքս սեփական ամուսնու կամ կնոջ հետ։ Սովորաբար նոր ամուսնացած տղամարդկանց/կանանց մոտ է հանդիպում։ Եթե արդեն տևական ժամանակ է՝ ամուսնացած եք, այսպիսի երազը կարող է նշանակել, որ չեք կարողանում ազատություն տալ ձեր երևակայությանը կամ ինչ-որ բանի համար մեղավոր եք զգում կողակցի հանդեպ։

Սեքս հայտնի մարդու հետ։ Դուք ցանկանում եք ունենալ այն, ինչ հասանելի չէ, կամ դեռևս չեք գտել ձեր իրական սերը և փորձում եք դա կոմպենսացնել երազում ֆիլմում իդեալական կերպարի հետ հարաբերության մեջ մտնելով։

Սեքս անծանոթի հետ։ Դուք լավ երևակայություն ունեք և ենթագիտակցաբար ձգտում եք արկածների գիրկն ընկնել։ Հատկանշական է նաև, որ նման երազներ հաճախ տեսնող մարդիկ աչքի են ընկնում սուր հումորի զգացումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել