Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը կարծում է, որ իր դուստրն ավելի է համապատասխանում ԱՄՆ նախագահի պաշտոնին, քան Դոնալդ Թրամփը։ Խոսքը 4 տարեկան Նորթ Ուեսթի մասին է։ Այս մասին հայտնում է US Magazine-ը։

«Ցանկացած մեկը կարող է ավելի լավ կառավարել ԱՄՆ-ը: Դուստրս դա ավելի լավ կաներ»,- ասել է աստղը՝ հավելելով, որ այնքան շատ աշխատամք է արվել՝ հասնելու հպարտության արժանի մի կետի, որտեղից հետընթացն ամենահուսահատեցնող բանն է։

Քարդաշյանն այդ մասին ասել է Harper’s Bazaar Arabia-ի սեպտեմբերի համարում տպագրվելիք հարցազրույցում։ Համարի շապիկի լուսանկարում Քարդաշյանը հանդես է եկել իր կուռքի՝ երգչուհի Շերի կերպարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել