Operativ.am-ը գրում է․

Էժան սմարթֆոնների շուկան մեծ է: Եվ որպես կանոն այս մասով առաջատարները լինում են չինական արտադրողները: Նրանց թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Xiaomi»-ն, «Huawei»-ը, «Meizu»-ն: «Android Insider»-ը ներկայացնում է լավագույն էժան սմարթֆոնները:

Դրանցից առաջինը «Xiaomi Mi 5c»-ն է, որն ունի 5.15-դյույմանոց էկրան, 3ԳԲ օպերատիվ հիշողություն: Հիմնական տեսախցիկը 12ՄՊ է, դիմայինը՝ 8: Արժե 11 000 ռուբլի:

Երկրորդը «Xiaomi Redmi Note 4x»-ն է: «Redmi Note 3»-ն իր ժամանակին հայտնի գաջեթների թվում էր էժան սմարթֆոնների շուկայում: «Note 4x»-ը կրկնում է դրա հաջողությունը: Զարմանալի է, որ այս մոդելները դեռևս շատ են հանդիպում մարդկանց ձեռքին: Գինը 9-11 000 ռուբլի է:

Երրորդը «Meizu MX6»-ն է, որը «Meizu» սմարթֆոնների սիրահարների համար վատ տարբերակ չէ, ունի 5.5-դյույմանոց էկրան, 12 և 5ՄՊ-անոց տեսախցիկներ: Արժե 13 000 ռուբլի:

Հաջորդը «Meizu M6 Note»-ն է, որի տեսախցիկը իր որակով, ինչպես հայտնել է ընկերությունը, չի զիջում «Mi 6»-ին: Արժե 12-14 000 ռուբլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել