Գյումրու Իմպերիալ ռեստորանում երեկ տեղի ունեցավ Մարտուն Գրիգորյանի որդու՝ 18-ամյա Կամո Գրիգորյանի հարսանիքը:

Զույգի պսակադրությունը կատարվել է Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում: Ներկաների խոսքերով՝ այն պատմական էր: Որքանով էր պատմական, դժվար է ասել, բայց որ հայրը որդու հարսանեկան արարողության համար ջանք չէր խնայել, հաստատ:

Հարսանիքի ժամանակ երգել են Լիլիթ Հովհաննիսյանը, Վաչե Ամարյանը և այլ հայտնի աստղեր: 

Թամադաները 32-Ատամ ակումբի տղաներն են եղել:

Հարսանիքն պատվավոր հյուրն է եղել ՀՀ նախագահը: Ներկա է եղել քաղաքային և մարզային իշխանության գրեթե ողջ վերնախավը, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Շրջանառվում է, թե մոտ 500 հրավիրյալ է եղել:

Фото Operativ.am.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել