Անցիր թեստը և պարզիր կամ համոզվիր, թե որքա՞ն քաղցր է քո կյանքը քեզ համար։

Ներքևում բերված նկարից ընտրիր այն քաղցրեղենը, որը հաճույքով կուտեիր, իսկ ավելի ներքևում ըստ համապատասխան թվի, կարող ես կարդալ թեստի արդյունքը։

1. Կյանքը քեզ համար այդքան էլ ստացված չէ

Հնարավոր է դու ունես այն ամենը, ինչ պետք է ունենա մարդը, բայց այնուամենայնիվ, հոգու խորքում, գիտակցում ես, որ չես հասել նրան, ինչ երազում էիր մի քանի տարի առաջ, երբ գիշերը քնելուց առաջ երազում և պլանավորում էիր քո գեղեցիկ կյանքը։ Դե ի՞նչ ասենք։ Իհարկե, ամեն ինչ քո ձեռքերում է, սակայն ինչպես ժողովուրդն է ասում. «մի կոտորիր քեզ»։ Չէ՞ որ եթե խորը մտածես՝ քո կողքին սիրող մարդիկ են, ովքեր հոգ են տանում քո մասին։ Իսկ դա ոչ բոլորն ունեն…

2. Դու ձգտում ես կատարելության

Եվ այդ ձգտումն այնքան ուժեղ է, որ խանգարում է քեզ հանգիստ ապրել։ Դու անընդհատ նայում ես կողքերդ, որպեսզի տեսնես, թե ինչպես են ապրում ուրիշները։ Եվ դա ճիշտ չէ։ Ապրիր քո կյանքով։ Ուզում ես ստեղծե՞լ, ստեղծիր, բայց երբեք մի ասա. «տեսնո՞ւմ ես ինչպիսի ավտոմեքենա ունեն նրանք, ինչպիսին է նրանց տունը, ինչպես են նրանք հագնվում…»։ Դա խանգարում է, դա չի մոտիվացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել