Երբ ընտրությունը ավարտվեց, մտածում էի, որ էլի ոչ արժանահավատ է այս արդյունքը ու ոչ բացառել եմ, որ Րաֆֆին է ընտրվել, ոչ էլ, որ կարող է պետք է 2-րդ փուլ լինի, սա ընդամենը փետրվարի 19 կամ 20-ին էր, հիմա հասկանում եմ, որ եթե մի հրաշքով Րաֆֆու ասած «մի հատ էլ ընտրություն անենք երկուսով` նորից»-ը լինի, Սերժը կհաղթի, ոչ թե նրա համար, որ այս ընթացքում շատ լավ-լավ բաներ արեց, որ անգամ էական բան էլ չի փոխվելու, պարզապես մրցակից Րաֆֆու դեմ անասելի ուժգին հակաքարոզչություն է եղել, ու դա արել են ոչ թե ինչ-որ կուսակցություններ կամ ԶԼՄ-ներ, այլ հենց ինքը` ՐԱՖՖԻՆ... Ի վերջո, անլրջությունը պետք է սահման ունենար, որ չի կարելի ամեն ագամ ասել` հիմա, երեկոյան, վաղը, ու այդպես գրեթե ամեն օր, մինչև այսօր, երբ իրոք Սերժը երդվեց, ինքն էլ թե՝ ժամը 18-ին, վաղը եկեք, էլ չեք խմելու, կեղծ է... Հիմա միայն մի կարգախոս է պետք` ազատություն Ազատության հրապարակին, որ իրոք ծրագրային, գաղափարական ընդդիմադիրը գա, տեր կանգնի հրապարակին, չնայած վախենամ, որ հիմա էլ հրապարակը չի զիջելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել