Asekose.am-ը գրում է.

Քիչ առաջ ոստիկաններին հաջողվեց դիպուկահարի միջոցով վիրավորել Էրեբունի վարչական շրջանում գտնվող՝ «Weekend» բիլիարդանոցում աղջկան պատանդ պահող տղամարդուն, ով հիվանդանոց է տեղափոխել արդեն մահացած: Իսկ պատանդառված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա այս պահին հետազոտվում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

Ավելացնենք, որ տղամարդը, ում անունը Կարեն է և ով ԱՄՆ-ից է, մոտ 30 տարեկան էր:

Ստորև ներկայացնում ենք Asekose.am-ի տեսանյութը՝ դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանում գտնվող՝ «Weekend» բիլիարդանոցում: Ինչ-որ մի տղամարդ պատանդ էր վերցրել անծանոթ աղջկա և սպառնում էր սպանել նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել