Operativ.am-ը գրում է․

Փորձագետները կազմել են Ռուսաստանի շուկայում թոփ-5 ամենահասանելի մեքենաների ցանկը, որոնք հարմար են այն մարդկանց պահանջներին, ովքեր նոր են վարորդական իրավունք ստացել: Այս մասին գրում է «Daily-Motor»-ը:

Ցանկը կազմելիս մասնագետները հաշվի են առել գինը, անվտանգությունը, ինչպես նաև վարորդի օգնականի առկայությունը:

Այս ցանկում առաջատարը չինական «Lifan Solano»-ն է, որն արժե 654 հազար 900 ռուբլի: Երկրորդ հորիզոնականում ևս չինական մոդել է՝ «Changan Eado»-ն: Եռյակը եզրափակում է ռուսական «Lada Vesta»-ն՝ «Luxe Multimedia»-ով: Չորրորդ հորիզոնականում «Geely Emgrand»-ն է, որն ամենաէժան տարբերակով արժե 649 000 ռուբլի: Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է կրկին ռուսական մոդել՝ «Luxe Prestige»-ը, որն արժե 739 հազար 900 ռուբլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել