Ձայնի ճանաչման տեխնոլոգիան, որը մշակվել է Microsoft-ի կողմից, առաջին անգամ հասել է այնպիսի մակարդակի, որ ճշտությամբ համեմատվում է մարդու հետ: Microsoft Research-ի ինժեներները կարողացել են նվազեցնել համակարգչային ալգորիթմների սխալների չափը՝ այն հասցնելով 5.1%-ի, իսկ մարդկանց մոտ այն տատանվում է 5-ից 6%։

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին, Microsoft-ը հայտարարել էր «պատմական» նվաճման մասին՝ համակարգիչը խոսքը հասկանում է մարդուն հավասար: Սակայն այդ ժամանակ տեխնոլոգիան վերծանում էր 5․9%-ով: Այս մեկ տարվա ընթացքում գերճշգրիտ նեյրոնային ցանցի (CNN) և մոդելների կարճաժամկետ հիշողության (LSTM) համադրման միջոցով հետազոտողները կարողացել են նվազեցնել սխալը մինչև 5.1%-ի:

Ընկերությունը փորձարկել է ալգորիթմները Switchboard-ի (անջատիչ) վրա։ Այս ստուգումը բաղկացած է որոշակի թեմաներով մի քանի մարդկանց զրույցների ձայնագրություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել