Armlur.am-ը գրում է.

Աստանայում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակում, օգոստոսի 24-ին, ստորագրվել է ԵԱՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշագիրը ստորագրել են «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» (ԱՓԲԸ) գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, «EXIAR» ՌԴ պետական արտահանման վարկային գործակալության բաժանորդների հետ աշխատանքի եւ անդերրայթինգի գծով գործադիր տնօրեն Նիկիտա Գուսակովը, «Բելէքսիմգարատ»-ի գլխավոր տնօրեն Գենադի Միցկեւիչը եւ «KazakhExport» արտահանման ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ Ռուսլան Իսակովը։

Մեկնաբանելով ԵԱՏՄ երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների մասնակցությունը «Եվրասիական շաբաթ» համաժողովի աշխատանքներին, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը նշել է․ ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանման ներուժի խթանումը, զարգացումը եւ ամրապնդումը, անշուշտ, կդառնա տնտեսական զարգացման կարեւոր գործոն, իսկ արտահանման ընդլայնումը թույլ կտա դիվերսիֆիկացնել ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կառուցվածքը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել