Tsayg.am-ը գրում է.
Մահվան ելքով վթար Գյումրիում: Այսօր` օգոստոսի 25-ին, ժամը 9:30-ի սահմաններում Մուշ թաղամասում BMW մակնիշի ավտոմեքենա է վթարի ենթարկվել: Վարորդը` 1988 թվականին ծնված Տիգրան Թորոսյանը տեղում մահացել է: Նրան մեքենայից դուրս են բերել փրկարարները` հատուկ տեխնիկայի միջոցով: Տիգրան Թորոսյանը մարզիկ էր, զբաղվում էր ըմբշամարտով: Վթարի մանրամասները պարզում են իրավապահները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել