Կարելի է ասել՝ ճանապարհային խցանումները աշխարհի գրեթե բոլոր քաղաքների համար մեծ խնդիր են դարձել։ Որոշ քաղաքներ արդեն միջոցներ են ձեռնարկում՝ հետագայում էլ ավելի բարդացումներից խուսափելու համար։ Օրինակ՝ Լոնդոնում հատուկ գերծանրաբեռնված փողոցներով վարելու համար հարկավոր է գումար վճարել։

Նավիգացիոն և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող TomTom ընկերությունը հետազոտություն է անցկացրել և ըստ դրա կազմել Եվրոպայի այն քաղաքների ցանկը, ուր առավել հաճախ են մեծ խցանումներ լինում։

Ցանկը կազմելիս հաշվի է առնվել թե մի վայրից մյուսը գնալու համար միջինից որքան ավել ժամանակ է ծախսվում տվյալ քաղաքում։

13․ Նեապոլ, Իտալիա

Իտալական Նեապոլ քաղաքը ստացել է 33%, այսինքն՝ վարորդներից 33%-ով ավելի ժամանակ է պահանջվում իրենց վերջնակետին հասնելու համար։ Անցյալ տարվա համեմատ Նեապոլում ցուցանիշը բարձրացել է 2%-ով։

12․ Քյոլն, Գերմանիա

 score of 3

Քյոլնում տեղաշարժվելը մի փոքր ավելի երկար ժամանակ է խլում, քան Նեապոլում։ Այս քաղաքում ցուցանիշը 34% է, սակայն 2016 թվականին 30% էր։

11․ Վարշավա, Լեհաստան

Warsaw, Poland

Վարշավայում էլ որևէ տեղ գնալու համար 37%-ով ավել ժամանակ կծախսեք։ 2015 թվականի համեմատ, այստեղ ցուցանիշը 1%-ով բարելավվել է։

10․ Աթենք, Հունաստան

 Athens, Greece,

Աթենքում իրավիճակը նույնն է, ինչ Վարշավայում․ 37%: 

9. Մանչեստր, Անգլիա

Manchester, England

Անգլիական Մանչեստրը ևս բավականին ծանրաբեռնված քաղաք է։ Այստեղ հավելյալ ժամանակի ցուցանիշը 38% է։

8․ Բրյուսել, Բելգիա

Brussels got a score of

Այստեղ նույնպես ցուցանիշը 38% է, սակայն մեկ տարում այն ավելացել է մոտ 5%-ով։

7․ Փարիզ, Ֆրանսիա

Paris also got a score of

Փարիզը ևս միացել է Բրյուսելին և Մանչեստրին՝ հավաքելով 38%:

6․ Հռոմ, Իտալիա

Rome is known to have a traffic issue

Հռոմում եղած ցանկացած մարդ կփաստի, որ այնտեղ խցանումներն ուղղակի անխուսափելի են, հենց այդ պատճառով էլ այստեղ ձեզ անհրաժեշտ է առնվազն 40% հավելյալ ժամանակ։

5․ Մարսել, Ֆրանսիա

Marseille, France

Մարսելում տեղաշարժվելը ևս ժամանակատար է։ Ցուցանիշը՝ 40%:

4․ Լոնդոն, Անգլիա

 London has made an effort to cut

Լոնդոնի որոշ փողոցներ իսկապես չափից դուրս գերծանրաբեռնված են։ Ինչպես արդեն նշվեց, տեղի իշխանությունները փորձում են որևէ կերպ թեթևացնել հաճախ խցանվող փողոցները։ Այստեղ ևս ցուցանիշը 40% է․ 2% աճ՝ անցյալ տարվա համեմատ։

3․ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

3. Saint Petersburg

Ռուսաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում էլ հավելյալ ժամանակի ցուցանիշը 41% է։

2․ Մոսկվա, Ռուսաստան

2. Moscow got the same score

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 2 տարի առաջ ցուցանիշը նույնն էր, ինչ այս տարի Սանկտ Պետերբուրգում։ Բայց այժմ Մոսկվայում մի տեղից մյուսը գնալու համար ձեզ անհրաժեշտ է առնվազ 48% հավելյալ ժամանակ։

1․ Բուխարեստ, Ռումինիա

1. Bucharest, Romania,

Որքան էլ զարմանալի թվա, բայց ըստ TomTom ընկերության արած հետազոտության, Բուխարեստը Եվրոպայի ամենածանրաբեռնված քաղաքն է, ուր խցանումները կարող են անգամ ժամեր տևել՝ հասնելով տասնյակ կիլոմետրերի։ Ռումինական այս քաղաքում ցուցանիշը 50% է, մինչդեռ անցյալ տարի 43% էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել