Այն մարդկանց, ովքեր վախենում են բարձրությունից, խորհուրդ ենք տալիս կրկին մտածել տեսանյութը դիտելուց առաջ, քանի որ այնտեղ ցուցադվում է իր տեսակի մեջ յուրահատուկ մի կամուրջ, որը կվախեցնի յուրաքանչյուրին: Այս զարմանալի կամուրջը գտնվում է Չինաստանում: Այն ողջ աշխարհում ամենաերկար և բարձր կամուրջն է, որը պատրաստված է ապակուց:

Սա ամենաշշմեցնող շինարարական մտահաղացումներից մեկն է, որը գոյություն ունի: Այն համաշխարհային մի շարք ռեկորդներ է անցել: Իսկ Դուք կհամարձակվեի՞ք ոտք դնել դրա վրա:

Կամուրջը գտենից բարձր է մոտ 305 մ: Հայիմ Դոթանը՝ իսրայելացի ճարտարապետ, պատասխանատու է կամուրջի յուրօրինակ դիզայնի համար: Անհավանական ցածր գնով՝ ընդամենը 20 ամերիկյան դոլարով կարող եք անցնել կամուրջը:

Կամուրջն իրար է կապում երկու տարբեր լեռնային ժայռեր: Շատերը դրա անվտանգությունը կասկածի տակ են դնում, սակայն իրականում կամուրջը հարմարեցված է բոլոր զբոսաշրջիկների կարիքներին:

Չորս հսկայական սյուներ պահում են 99 ապակե պանելներ: Եթե սյուներից մեկը վնասվի, մնացած երեքը կարող են պահել կամուրջը: Կամուրջի վրա միաժամանակ կարող են 800 այցելուներ լինել:

Ամեն օր այս կամուրջի վրայով անցնում են ավելի քան 80,000 մարդիկ: Սակայն ի սկբանե կանխատեսում էին, որ ամեն օր այցելուների թիվը կհասնի 8,000-ի:

Առավել հստակ պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել