Լեոնիդ Ռոգոզով շարքային բժիշկ էր, ով ավարտել էր Լենինգրադի Բժշկական համալսարանը, ծառայել բանակում, և գործուղվել Անտարկտիդա՝ ԽՍՀՄ –ի ուղարկած գիտնականների առողջությանը հետևելու համար։1961 թվականի ապրիլ ամսին՝ գտնվելով Անտարկտիդային կայանում, Լեոնիդը հանկարծակի հիվանդանում է՝ թուլության զգացումի և որովային հատվածում սուր ցավերի ախտանիշներով։

Քանի որ մասնագիտությամբ վիրաբույժ էր, Ռոգոզովը առանց դժվարության կարողացել էր հասկանալ, որ իր մոտ կույրաղիքի սուր ցավեր են։ Հսականալով, որ իր կյանքին վտանգ է սպառնում, Ռոգոզովը որոշում է ռիսկի դիմել և ինքնուրույն վիրահատել սեփական կուրաղիքը։ Դա անելու համար նա մանրակրկիտ ծրագիր է կազմում և կայանի 2 աշխատակիցների հրահանգավորում է որպես իրեն օգնական։

Վիրահատությունն անցկացվում է առանց ձեռնոցներ և զրոյական տեսանելությամբ. Ռոգոզովը կույրաղիքը շոշափելով է գտնում։ Իսկ առավել անհավանականն այն է, որ այդ ամեն տեղի է ունենում միայն տեղային ցավազրկմամբ։

Արդյունքում վիրաբույժը փրկում է սեփական կյանքը և կանխում է ներքին արնահոսությունը՝ որը կսկսվեր կույրաղիքի պայթելուն պես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել