Այսպիսով` ՀՀ Ոստիկանությունը, որքան հիշում էր, իր առջև դրել էր հետևյալ նպատակը. դուրս բերել այն ազդարարները, որոնք հուշում էին, որ մոտակա մետրերի վրա կա տեղադրված արագաչափ: Շատերը կողմ էին արտահայտվում` նշելով, թե այո՛, մարդիկ տեսնում են ու դիտավորությամբ կամաց գնում, որը արդյունավետ համարել չի կարելի: Ահա և Ո՛չ: Ինձ այս հարցի լուծումը գտնելու ուղղությամբ օգնության եկավ փիլիսոփայությունը, մասնավորապես սոկրատեսյան դիալեկտիկ մտահանգումներ կատարելու լուծումները (Սոկրատը ռացիոնալ լուծումների հայրերից մեկն է, ըստ իս): Ստացվում է, որ արագաչափերն ու մնացյալները նախատեսված են օրինախախտների համար, իսկ եթե օրինախախտը` մենք խոսում ենք պոտենցիալ օրինախախտի մասին, ով կոպիտ ասած թքած ունի կարգ ու կանոնի վրա, իմանալով այդտեղ տեղադրված սարքավորման մասին, գնում է զիջման ու ոտքը դնում արգելակի վրա: Դա իր համար զսպիչ գործոն է: Այսպիսով, պոտենցիալ օրինախախտներին պահելու համար դա դրդապատճառ է հարգելու օրենքը, երբ տեղակացված է մոտակայքում տեղադրված արագաչափի մասին: Հետևաբար, եթե այդտեղ չլինի ազդարար, ապա օրինախախտը դիտավորությամբ կամ միամտաբար խախտելու են օրենքն ու ինչու չէ հանգեցնելու ՃՏՊ-ի, ծայրագույն դեպքում հանգեցնելով մարդու մահվան: Եզրակացություն. մեկ դեպքում մարդիկ, իմանալով զսպիչ գործոնի մասին, արգելակում են, չնայած և միտված չէին արգելակելու, մյուս դեպքում` չեն արգելակում ու պատժվում են, սակայն այստեղ գլխավոր նրբությունը ոչ թե տուգանքն է, այլ մարդկային կյանքը, իսկ եթե առաջնահերթ չի համարվում մարդկային կյանքն, այլ հավելյալ տուգանքն, ապա համակարգը սխալ է, իսկ եթե համակարգը սխալ է, ապա ես կարող եմ մեղադրել դիմացինին պարզապես հավելյալ շահույթ ստանալու մեջ: Կցանկանայի, որ այս տրամաբանությանը ծանոթանար նաև ՀՀ Ոստիկանությունը:
Հարգանքներով ՀՀ Քաղաքացի Գևորգ Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել