2015 թվականն էր, երբ մի օր 39-ամյա Բեթանի Գամբարդելա-Գրինվեյն իր ճակատին սև կետ նկատեց։ Այդ ժամանակ նա հղի էր և դրա համար էլ կարծեց, որ երևի հորմոնային խանգարումներն ու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով է այն առաջացել։

Այնուամենայնիվ նա այցելեց մաշկաբանի, ով ասաց, որ մաշկի վրայի սև հատվածն ընդամենը արևի պատճառով առաջացած հետք է։ Բայց ծննդաբերությունից հետո այդ սև փոքր կետը վերաճեց մեծ խալի։ Բժիշկները նրա մոտ ախտորոշեցին մաշկի քաղցկեղ, այն էլ՝ կայծակնային արագությամբ զարգացող։

She began calling

Բժիշկները ստիպված էին հեռացնել գոյացությունը՝ հեռացնելով նաև նրա ձախ ունքն ու ճակատի ձախ հատվածի մաշկը, ինչպես նաև այդ հատվածի մկանները։ Կնոջ դեմքը վերականգնելու համար պլաստիկ վիրաբույժները մաշկի մի հատված վերցրին նրա ազդրից և տեղադրեցին հեռացված քաղցկեղային գոյացության վայրում։

Այս ամենից հետո էլ պարզվեց, որ քաղցկեղը տարածվել է Բեթանիի ողջ մարմնով մեկ։ Սակայն բարեբախտաբար այժմ նա լիովին բուժվել է քաղցկեղից։

As her newly grafted

Հիմա, երբ ամեն ինչ անցյալում է, Բեթանի Գամբարդելա-Գրինվեյը բոլորին զգուշացնում է զերծ մնալ թե բնական և թե արհեստական արևայրուք ստանալուց՝ օրինակ բերելով սեփական փորձը։

«Խնդրում եմ, վերջ տվեք արևի տակ երկար մնալուց, որպեսզի արևայրուք ստանաք։ Հրաժարվեք նաև արհեստական արևայրուք առաջացնող սարքերից։ Դրանք չեն գեղեցկացնում ձեզ, այլ՝ վնասում ձեզ և ձեր մաշկը»,-նշել է կինը։

But throughout the

lease stop sun

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել