Անդրեասյանը վաղաժամ կարող է ազատ արձակվել միայն 25 տարի անց։ Այս վճիռ կայացրել է Ալհամբրայի Գերագույն դատարանի դատավոր Քեթրին Բրոգեմը։
Երեխայի մայրը դատարանում արտասվել և անիծել է Անդրեասյանին։ «Ես անիծում եմ քեզ։ Դու ձախողվել ես որպես հայր, ձախողվել ես որպես մարդ, ձախողվել ես որպես տղամարդ»,- ասել է Անա Էստեվեսը։
Անդրեասյանն օգոստոսի 1-ին իրեն մեղավոր էր ճանաչել իր որդու՝ 5-ամյա Արամազդ Անդրեասյան Կրտսերի սպանության մեջ։
Հիշեցնենք, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է Կուչումա լճում, Սանտա Բարբարայում։ Մեղադրող կողմը պնդում է, որ Արամազդ Անդրեասյանը որդուն սպանել է կնոջից՝ Աննա էստեվեսից վրեժխնդիր լինելու համար։ Նրան սկզբում ձերբակալել, ապա ազատ էին արձակել։ Ի վերջո, Անդրեասյանին բռնել էին Լաս Վեգասում, ըստ քննիչների նա մտադիր է եղել փախչել երկրից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=679398928915394&set=a.394320044089952.1073741829.100005358789383&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել