Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Կիև-Երևան չվերթով այսօր Փարիզից ժամանեց Երևան, որտեղ մասնակցում էր ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: 

Մեր մարզիկներին օդանավակայանում դիմավորել են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ովքեր դափնիներ են հանձնել նորընծա չեմպիոններին և նրանց մարզիչներին: 

Մեր ընտրանին երկու ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում։ 98 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշային կարգում աշխարհի ուժեղագույն ըմբիշ ճանաչվեց Մաքսիմ Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել