Երգչուհի Արևիկ Ալավերդյանը ընտանիքի հետ արդեն երկու ամիս է Երևանում է և մեկ շաբաթից մեկնում են: Երևան գալու առիթը հարազատների և ընկերների առիթներն էին և ամառային հանգիստը Երևանում անցկացնելու ցանկությունը:

Երեկ երգչուհին ընկերների և հարազատների հետ նշել է  ութ ամսական Դավիթի ատամհատիկը: «Այս ընթացքում զգացողություն ունեի, որ Դավիթն ատամ է հանելու և վստահ էի որ Երևանում ատամհատիկ ենք անելու: Չնայած մեր մեկնելուն մեկ շաբաթ էր մնացել, բայց ամեն ինչ շատ գեղեցիկ կազմակերպեցինք »,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է Արևիկը:   

Երգչուհին պատմում է, որ ընկերների և հարազատների շնորհիվ հրաշալի ժամանակ են անցկացրել, իսկ ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվել էր Արևիկը. «Շատ ուզում էի, որ ատամհատիկի թեման օդապարիկները լինեին և գաղափարս իրականացնելու համար դիմել էի կազմակերպության, ովքեր իրականացրեցին իմ գաղափարը: Շատ ուրախ և շատ գոհ էի. Գունային առումով էլ բավականին գեղեցիկ էր»:

Ծնողները Դավիթի համար ավանդական ատամհատիկ էին արել՝ գլխին լցրել էին քաղցրավենիք, ընկույզ ու չամիչ, առողջ ատամիկներ մաղթել, որից հետո  Դավիթը ընտրել է իր ապագա մասնագիտությունը. «Տղաս դերասանի մասնագիտությունը ընտրեց: Ճիշտ է ընտրած մասնագիտությունն այնքան էլ իմ սրտով չէր, քաշեց այն մասնագիտությունը որը պարզապես գրել էի՝ քանակ լրացնելու համար: Կարծում եմ՝ նա իր ապագան այդպես չի ընտրի»:

Արևիկն ասում է, ութ ամսեկան Դավիթը երեկ իրեն շատ հանգիստ է պահել, ինչը բավականին ուրախացրել էր մայրիկին:  «Նա կարծես հասկանում էր, որ այդ ամենը իր համար է արվում և նա պետք է վայելի: Ինքը շատ հանգիստ էր և ոչ մի րոպե չնեղվեց, նույնիկս երբ արդեն քնի ժամն էր մոտենում, անհանգիստ չէր: Շատ ուրախ էր և երևի որ շատ երեխաներ կային, նա էլ երեխաների հետ խաղալ շատ է սիրում: Տղաս շատ ակտիվ է, շարժուն է, բայց բնավորությամբ շատ հանգիստ է»:

Զրույցի վերջում Արևիկը շնորհակալություն հայտնեց իր բոլոր հյուրին, ինչպես նաև նվերների համար, որոնց շնորհիվ մեկնելուց հավելյալ ճապրուկով է գնալու :)

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Արևիկ Ալավերդյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել