Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի 2017 թ-ի հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի:

Բնապահպանության նախարարությունից  հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներից օգոստոսի 22-ին ստացված տեղեկատվության համաձայն ժամը 12-ի դրությամբ հրդեհների բռնկման դեպքեր չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում շարունակվում են օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել