Իսկ Դուք գիտե՞ք, որ Ձեր սիրելի քարը Դուք պատահական չեք ընտրում, և այն շատ բան կարող է պատմել Ձեր անհատականության մասին։ Որոշ ազգեր նույնիսկ հավատում են, որ ոչ թե մենք ենք ընտրում քարը, այլ այն՝ մեզ։

Ուզու՞մ եք իմանալ Ձեր անձի նկարագիրը։ Ուրեմն՝ ընտրեք քարը, որը Ձեզ մնացածից շատ է դուր գալիս։

1. Ռուբին

Մարդիկ, ում սիրելի քարը ռուբինն է, իշխող մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ ու կամքի ուժով։ Նրանք շատ ակտիվ են, վստահ իրենց ուժերին և սովորել են գնալ նպատակների ետևից։ Նրանց դուր է գալիս գեղեցիկն ու շքեղը։ Այս մարդիկ շատ բարձր են գնահատում սերը և հանուն դրա պատրաստ են անգամ ամենախելահեղ արարքների։

2. Զմրուխտ

Զմրուխտները դուր են գալիս համարձակ ու խելամիտ մարդկանց։ Նրանք սուր միտք ու ստեղծագործական ջիղ ունեն։ Շրջապատի մարդիկ գնահատում են նրանց՝ իրենց իմաստության ու առողջ դատելու ունակությունների համար։ Մինչև որևէ բան անելը այս քարի սիրահարները ամեն բան լավ մտածում ու կշռադատում են։ Ընդհանրապես, նրանք հաջողակ մարդիկ են՝ ունակ գնահատելու կյանքի ամեն րոպեն։

3. Շափյուղա

Շափյուղան ամենաշատը սիրում են ազնիվ մարդիկ։ Հակառակ սեռի համար նրանք անհավանական հմայք ունեն ու շատ հաստատակամ են։ Այս մարդկանց շարքում կարելի է գտնել հավատարիմ ընկերներ ու երբեք չանհանգստանալ, որ նրանք Ձեզ կդավաճանեն։ Շափյուղայի սիրահարներն անշահախնդիր են, բայց ուշադրություն են պահանջում, այդ պատճառով էլ հատկապես հպարտ մարդիկ նրանց հետ դժվար են լեզու գտնում։

4. Ամեթիստ

Ամեթիստի սիրահարներն իմաստուն ու հանգիստ մարդիկ են։ Նրանք ի ծնե ունեն այդ հանգստությունն ուրիշներին փոխանցելու ունակություն։ Սակայն նրանց զսպվածությունը կարող է անտարբերություն թվալ։ Այս մարդիկ սիրում են մենակ մնալ, գնահատում են հանգիստն ու պաշտում են ճանապարհորդելը։

5. Մարգարիտ

Մարդիկ, ովքեր նախընտրում են մարգարիտներ, սովորաբար բաց են ու բարի։ Մարգարիտները թանկարժեք քար չեն, սակայն դրանք ստիպում են իրենց վերաբերվել ինչպես  թանկարժեք ու արժեքավոր քարի։ Այս քարի սիրահարներն ուժեղ են, լուսավոր ու համարձակ։

6. Ծովակն

Ծովակնի սիրահարներն անկեղծ ու շատ զգայուն մարդիկ են։ Նրանք կարողանում են լսել, քաջալերել ու խորհուրդ տալ։ Միևնույն ժամանակ նրանք լի են էներգիայով ու փնտրում են նոր տպավորություններ։ Ձանձրույթն է, որ նրանց խանգարում է ապրել։

7. Ալմաստ

Ադամանդներ սիրում են ուժեղ, վժռական ու հպարտ մարդիկ։ Նրանք սովոր են ամեն ինչում զգալ իրենց առավելությունը։ Սակայն հոգու խորքում նրանց շատ բարի ու ազնիվ մարդիկ են։ Նրանք հակված են զբաղվելու բիզնեսով ու ունեն շահավետ քայլեր անելու հոտառություն։ Այսպիսի մարդիկ ծիծաղում են՝ նայելով վտանգի աչքերին, ու ընտրում են արկածների ուղին։

8. Մալաքիտ

Մալաքիտն ընտրում են էմոցիոնալապես հասուն մարդիկ։ Նրանք իմաստուն են և բնությունից օժտված են խորամանկությամբ։ Նրանց ամենակարևոր արժանիքներից մեկը մարդկանց գրավելու, իրենց կողմը քաշելու ունակությունն է։ Այս մարդիկ հեշտ են ներում, մոռանում վիրավորանքը, սակայն կարող են և ստել՝ համարելով, որ դա անում են հօգուտ որևէ բանի։

9. Նռնաքար

Նռնաքարի սիրահարներն առանձնանում են համարձակությամբ, ճարպկությամբ և հմայքով։ Սիրային հարցերում նրանք անհավանական կրքոտ ու զգացմունքային են։ Այս մարդիկ օժտված են կամքի ուժով, մեծ սրտով ու հզոր հավատով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել