Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կավելացնի Աֆղանստանում տեղակայված զորքերի թվաքանակը՝ խոստանալով ջախջախիչ հաղթանակ տանել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման նկատմամբ:
Ինչպես նշում է Reuters-ը, 71-ամյա ղեկավարը պատրաստվում է երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսին կարգադրել 4.000 հոգանոց զորք ուղարկել Աֆղանստան:
«Մենք կսպանենք ահաբեկիչներին: Եթե մենք արագ զորքերը դուրս բերենք Աֆղանստանից, դա կլինի անընդունելի և բարենպաստ միջավայր կստեղծի ահաբեկիչների համար կրկին տարածվելու առումով»,-հայտարարել է Թրամփը Վաշինգտոնի մոտ գտնվող ռազմաբազայից հեռուստատեսային ելույթի ժամանակ: 
Թրամփն ասել է, որ Աֆղանստանում գործող ահաբեկիչները պետք է իմանան, որ «աշխարհում չկա թաքնվելու այնպիսի վայր, որտեղ ԱՄՆ-ի ձեռքերը չեն կարող հասնել»:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը չի մանրամասնել զորքն Աֆղանստան ուղարկելու հստակ ժամկետների մասին: Հայտնի է, որ այժմ ԱՄՆ-ն Աֆղանստանում տեղակայել է 8.400 հոգանոց զորք:
Reuters-ը հավելում է, որ ելույթի ընթացքում Թրամփը կտրուկ քննադատել է Պակիստանին՝ նշելով, որ այդ երկիրն աջակցում է ահաբեկիչներին, իր տարածքում նրանց ապաստան է տալիս ու չի օգնում Աֆղանստանում նրանց դեմ պայքարին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել