Tert.am-ը գրում է.


Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում ընդունեց «Էվերթոնին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին, ով խփեց իր 200-րդ գոլն Անգլիայի Պրեմիեր լիգայում:

42-րդ և 44-րդ րոպեներին ստացած դեղին քարտերի պատճառով «Մանչեսթեր Սիթիում» իր նորամուտը նշող պաշտպան Կայլ Ուոքերը հեռացվեց խաղադաշտից: 

«Քաղաքայինները» պատասխան գնդակը խփեցին 82-րդ րոպեին: Աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը: 88-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց նաև «Էվերթոնի» կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինը:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» և «Էվերթոնը» 4-ական միավորով կիսեցին մրցաշարային աղյուսակի 4-րդից 8-րդ տեղերը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել