Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի՝ 34-ամյա Շուն Դու Ցունը ահազանգել է Ոստիկանության Սևանի բաժին և իր դժգոհությունը հայտնել, որ Սևանի թերակղզու ավտոկայանատեղիներից մեկի մոտ գտնվող սննդի օբյեկտում մի քանի բաժին խորովածի համար իրենից պահանջել են 69 հազար դրամ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չինացու ահազանգով Սևանի թերակղզի են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանոթյան բաժանմունքի պետի գխավորությամբ։

Պարզվել է, որ նշված ավտոկայանատեղիին հարակից սննդի կետը ռեստորան-սրճարան է, որն աշխատացվում է «Արամայիս Քոչարյան» ԱՁ-ի կողմից, որտեղ Շուն Դու Ցունը հայտնել է նորից, որ իր համերկրացի ընկերոջ՝ Բինգ Քսյուի հետ նշված օբյեկտում ճաշելուց հետո մատուցողուհին իրենցից պահանջել է 69 հազար դրամ գումար։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել