Ինչպես գիտենք՝ հայերն ամենուր են, աշխարհի ամեն անկյունում: Տարբեր երկրներում հայերը հասել են մեծ բարձունքների գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ երաժշտության, արվեստի, քաղաքականության, սպորտի, գիտության, և իհարկե՝ բիզնեսի։

Երևի չեք կարողանա գտնել մի երկիր, ուր հարուստ հայեր չլինեն։ Բազմաթիվ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամենաշատ մեծահարուստ հայերն ապրում են Ռուսաստանում և ԱՄՆ-ում։

Իսկ ովքե՞ր են այդ հաջողակները։ Ինչպե՞ս նրանց հաջողվեց այդքան գումար վաստակել։

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 6 ամենահարուստ հայերին և նրանց՝ հաջողակ դառնալու ողջ ուղին։

Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)

Կարողությունը՝ 6,4 միլիարդ դոլար

Related image

«Մարդիկ, ովքեր չեն հարստանում, ծույլ են, կամ էլ ուղղակի նրանց առաջնահերթություններն են այլ»,-ասում է նա։

Սերգեյ Գալիցկին հայտնի հայ միլիարդատեր է, ով իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանում։ Նա Կրասնոդար ֆուտբոլային ակումբի նախագահն է, ինչպես նաև Ռուսաստանի ամենամեծ սուպերմարկետների ցանցի՝ Մագնիտի սեփականատերն է։ Ողջ Ռուսաստանով մեկ կա Մագնիտի 5000 խանութ, ուր աշխատում են ընդհանուր առմամբ 200․000 մարդիկ։

Սերգեյ Գալիցկին մեծացել է ռուսական միջավայրում։ Նա չի խոսում հայերեն, սակայն բազմիցս նշել է, որ հպարտ է իր հայկական արմատներով։

Նա ցոփ ու շվայտ կյանքի սիրահար է՝ ունի սեփական զբոսանավը, ինքնաթիռը․․․ Բացի այդ, նա շատ է սիրում հսկայական գումարներ ծախսել հանգստի, ճամփորդությունների և ուղղակի ժամանցի վրա։

Սամվել Կարապետյան

Կարողությունը՝ 4,3 միլիարդ դոլար

Image result for samvel karapetyan

Ռուսաստանաբնակ մեկ այլ հայ մեծահարուստ է Սամվել Կարապետյանը։ Նա բազմիցս ներառվել է Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում։

Սամվել Կարապետյանը ապրել և սովորել է Հայաստանում և միայն հետո տեղափոխվել Ռուսաստան։ Նա ունի անգամ գիտությունների դոկտորի աստիճան, ինչպես նաև 30 գիտական աշխատանքների հեղինակ է։

Այժմ նա Տաշիր Գրուպի սեփականատերն է, որն իր գործունեությունն է ծավալում թե Հայաստանում, թե Ռուսաստանում։ Ի դեպ, նա իր հիմնած կազմակերպությունն անվանել է «Տաշիր» ի պատիվ իր ծննդավայրի՝ Լոռու մարզում գտնվող Տաշիր քաղաքի։

Էդուարդո Էռնեկյան

Կարողությունը՝ 1․9 միլիարդ դոլար

Image result for eduardo ernekyan

Ինչպես արդեն նշել էինք՝ հայերն ամենուր են։ Էդուարդո Էռնեկյանը համարվում է Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա ծնվել է Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։

Էդուարդո Էռնեկյանը Corporation America-ի սեփականատերն է, որը զբաղվում է ինքնաթիռների բիզնեսով, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, վաճառքով և բանկային գործերով։ Նրա շնորհիվ Զվարթնոցի միջազգային օդանավակայանը համապատասխանեցվեց միջազգային ստանդարտներին։ Այժմ նա զբաղվում է նաև գինու արտադրության բիզնեսով՝ փորձելով կենդանի պահել հին հայկական ավանդույթները։

Դանիել Խաչատուրով

Կարողությունը՝ 1․9 միլիարդ դոլար

Image result for daniel khachaturov

Բացի աշխարհի ամենահարուստ հայերից մեկը լինելուց, Խաչատուրովը նաև հայտնի է իր խարիզմայով։ Հայաստանում նա ավելի քիչ հայտնի է, փոխարենը նրան Մոսկվայում են շատերը ճանաչում։ Նա այնքան էլ չի սիրում իր մասին խոսել, բայց մեկ անգամ նշել է, որ իր ամենալավ կողմերից են աշխատասիրությունը, ինչի շնրոհիվ էլ հաջողության է հասել։

Դանիել Խաչատուրովը Ռոսգոստրախի՝ Ռուսաստանում ամենամեծ ապահովագրական ընկերության նախագահն է։

Սերգեյ Սարկիսով

Կարողությունը եղբոր հետ միասին՝ 2,4 միլիարդ դոլար

Սերգեյ Սարկիսովը ևս բնակվում է Ռուսաստանում։ Նա ռուսական RESO-Garantia-ի հիմնադիրն ու սեփականատերն է։ Նրա եղբայրը՝ Նիկոլայ Սարկիսովը ևս հաջողակ բիզնեսմեն է։

Նրանք համարվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկը։

Ալբերտ Ավդոլյան

Կարողությունը՝ 0,8 միլիարդ դոլար

Image result for albert avdolyan

Ճոխության սիրահար Ալբերտ Ավդոլյանը հիմնականում մասնագիտացել է հեռուսահաղորդակցության ոլորտում։ Նա WiMAX-ի և Expater-ի սեփականատերն է, ինչպես նաև Yota-ի բաժնետերը։

Ալբերտ Ավդոլյանը այն հայերից է, որ սիրում է ուշադրության կենտրոնում լինել։ Նա երբեք չի թաքցրել իր սերը դեպի շքեղ կյանքը։

Ի դեպ, վերջերս նա Մալթայի քաղաքացիություն է ձեռք բերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել