Օրեր առաջ մեր Ադամ Սահակյանի ծննդյան օրն էր ու հենց այդ օրը աչքովս ընկավ ադրբեջանական մի տեսանյութ, որտեղ պատկերված էին ադրբեջանցի զինծառայողներ, որոնք զոհվել էին ապրիլին, այսինքն դրանք սատկել էին Ադամի ու մյուս հերոսների հարվածներից:

Նայում էի դրանց նկարները՝ բոլորը անարխիստ, հսկա մարմիններով, դեմքները կոպիտ ու ոչինչ չասող, աչքերը արյունարբու գազանի, ով օրերով սոված է մնացել ու հանկարծ ուտելիք է տեսել: Հետո միանգամից նայեցի մեր Ադամի նկարին, հետո ևս մի քանի մեր հերոսների նկարներ նայեցի՝ բոլորը ուրախ, բարի, ժպտերես, պայծառ, աչքերից լույս էր թափվում, միջին հասակի ու այս տղերքը կռվել էին այն ահաբեկիչների դեմ, այս պայծառ դեմքերով հերոսները հավասարը հավասարին կռվել են դրանց դեմ, կռվել ու սատկացրել են, հարձակում են կանխել, դիրք են ազատագրել, ընկեր են փրկել, ընկերոջ դիակ են դուրս բերել մարտի դաշտից:

Անհավատալի բան է թվում, բայց դե փաստ է՝ նրանք կռվել են հերոսի պես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել