Հայաստանը ունեցել է ահռելի ներուժ: Այդ ներուժը հետևողականորեն ոչնչացվել է, և այդ ռազմավարությունը պարզ ու տրամաբանական էր: Չէր կարող մետրոպոլիան թույլ տալ Սալվադորի կարգի երկրին ունենալ հզորագույն արդյունաբերական համալիր, որը կարող էր քիմիական և միջուկային զենք արտադրեր: Վստահ եմ այդ հարցը համաձայնեցված է եղել այլ գերտերությունների հետ, կամ նույնիսկ պարտադրված եղել իրենց իսկ կողմից:

Էդ մենք ենք մեզ Տիգրան Մեծի ժառանգորդ պատկերացնում, մինչդեռ, միջին կարգի ռուս վերլուծաբանը գիտի, ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանում բնակվող՝ մանր ժուլիկների անհայրենիք ցեղերը: Մի քանի հիմարի քսի են տալիս, որ ՊՊԾ գրավեն, կես ժամ հետո 10 հոգի մարդ ա դռան դեմ շարվում, որ հեղաշրջում անելու դաբռո ստանա՝ երկրի վարչապետից սկսած մինչև թաղի գողական: Ասենք, դուք էլ շարքային ռուս վերլուծաբան լինեինք պիտի ձեր երկրի ղեկավարությանը համոզեիք, որ Հայաստանի քիմիական և միջուկային ներուժը զրոյացվի: Հետո եկեք դուզը խոսանք՝ իրենք տվել են, իրենք էլ վերցրել:

Տեսեք ցեմենտի գործարանը թողել են, իսկ Նաիրիտն ու Քիմպրոմը տարել են ու ձեռի հետ էլ բոլոր ավտոմատիկայի արտադրությունները, որ թազա Քիմպրոմ չսարքենք: Ատոմակայանն էլ ոչ մեկ չի թողնելու սարքենք: Էներգետիկան պիտի հստակ կախում ունենա գազից: Սևանը պիտի էլի իջեցվի այնքան, որքան պետք է, որ Հայաստանը չանկախանա. արևային էներգիայի պոտենցիալը պետք է խեղդել: Մեզ վերապահված է այն դերը, որը մենք հիմա ունենք: Լինել Ռուսաստանի համար այն, ինչը ԱՄՆ-ի համար Սալվադորն է: Հեշտ կառավարվող, ամբիցիաներից զուրկ տարածք: Զուտ տարածք, ոչ թե երկիր, իրա կուկլա կառավարիչով, որին ցանկալի ա, որ ժողովուրդը սիրի: Ցանկալի է, բայց պարտադիր չէ:

Ու նենց չի, որ մեր ԱԱԾ-ում դավաճան սրիկաներ են նստած, իսկ Սալվադորինում՝ ոչ: Նժդեհը այդտեղ էլ էր սխալ, մեր տականքը շատ տիպիկ տականք է: Խնդիրը տականքների մեջ չէ, այլ իրենց հակազդել չցանկացողների առատության մեջ: Ծռերը և իրենց համակիրները մեր ԱԱԾ-ի շնորհիվ անշուշտ ծառայեցվել են գաղութացման ծրագրին, սակայն խնդիրը նրանք չեն, այլ այն զանգվածը, որի վեջին չէր այդ ամենը: Ծռերն ու հակաԾռերը հասարակության 5%-ն են կազմում: Ու եթե օրինակ՝ իմ նման մեկը հատ-հատ բոլորին դնի բացատրի, բոլոր Ծռերին լուսավորի ու համոզի, որ միավորվենք, մենք միասին, միևնույն է, լինելու ենք ընդամենը 5%: Իսկ մնացած 95%-ը երազելու է նույն ԱԱԾ-ում պաշտոնի մասին, կամ գոնե պաշտոնյային ծանոթ լինելու մասի: Իսկ ռուսի դուռ ծեծելու զուտ հնարավորությունից կարող ա օրգազմ ստանան:

Ես ամենայն անկեղծությամբ չեմ հասկանում, ո՞նց ա Սերժ Սարգսյանը էսքան ձգել ու մինջև հիմա սաղ ա: Օրինակ, գեներալ Մանվելն էլ չի հասկանում։ Նրա համար էլ է անհասկանալի, ոնց կարելի է մնալ բոլշևիկ, երբ որ գիտես, որ հաղթելու ձև չունես: Չի հասկանում, ինչո՞ւ է այդ մարդը շարունակում պայքարել, ինչի՞ համար...

Հ.Գ. էդ 10 հոգին պայմանական թիվ չէր))) դավաճանների քանակով՝ Սալվադորին էլ ծալած ունենք: Ես, որ Հովիկ Աբրհամայանին անվանում եմ անկիրթ տնտեսագետ, դա վիրավորանք չի, մի անկիրթն էլ ես եմ: Ավելին, նույնիսկ, ինչ որ տեղ, հարգանքի արժանի է, որ անկիրթ մարդը հասել է նման բարձրունքների և դարձել է տնտեսագետ: Որ ուզենայի վիրավորել, կասեի, որ նա դավաճան է, ով երկրի համար ծանր օրերին, հերթական անգամ, փորձեց հեղաշրջում անել ու հերթական անգամ տապալվեց: Չունենալով գաղափարական առաքելություն նրա միակ նպատակը եղել է մեջքից խփելով առաջ անցնել պաշտոնավարման բուրգում: Ազատիչը կարող ա քեզ ների, բայց ես դժվար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել