Կանադայի Ալբերտայի նահանգի 84-ամյա բնակչուհի Մերի Գրեմը կարողացել Է վերադարձնել 13 տարի առաջ կորած՝ ադամանդով մատանին այն բանից հետո, երբ այն հայտնաբերվել է իր բանջարանոցից հանված գազարի վրա, տեղեկացնում է BBC-ին:

2004 թվականին կինը կորցրել Է մատանին՝ ընտանեկան ագարակում մարգերը քաղհանելիս: Մերին ընկճված Էր, բայց գերադասել Էր կորուստը գաղտնի պահել բոլորից, բացի իր որդուց:

Օգոստոսի 14-ին նրա հարսը, որն այժմ ապրում Է ագարակում, անսպասելիորեն պարզել Է գաղտնիքը՝ գտնելով մատանին, երբ ցեխից լվանում Էր ընթրիքի համար բանաջարանոցից հանած ծուռ գազարը:

Գազարն աճել Էր ուղղակիորեն մատանու միջով, որը երկար տարիներ կորած Էր հողում, ինչը թանկարժեք իրին թույլ Է տվել մնալ մակերեսին: Մերի Գրեմի որդին անմիջապես կռահել Է, թե ում կարող Է պատկանել մատանին, եւ զանգարահաել Է մորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել