Մարդը բանական էակ է: հիմնական բաղադրիչը, որը մարդուն տարբերում է կենդանուց դա բանականությունն է, և դրա արտահայտման հիմնական միջոցը խոսքն է ձայնի միջոցով արտաբերված: 
Առուծախ ասելով հասկանում ենք այն, որ մի անձը մեկ ուրիշ անձի վաճառում է իր ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ հանդիսացող գույքը և դրա դիմաց ստանում որոշակի գումար: Վաճառելով տվյալ գույքը նա զրկվում է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Այսպիսով, եթե ձայնդ վաճառում ես որևէ անձի կամ կազմակերպության, ապա դու զրկվում ես հետագայում ձայնիդ / այսինքն քո մարդ լինելու հատկություն/ նկատմամբ որևէ իրավունքներից, այսինքն քո և քած-շան միջև տարբերություն լինելուց: Ինչո՞վ ես տարբերվելու մարմնավաճառ պոռնիկից եթե նա էլ իր մարմինն է վաճառում, իհարկե կա տարբերություն՝ նա վաճառում է իր մարմնի որոշակի հատվածները, իսկ դու ողջ էությունդ, այսինքն մարդ լինելու հիմնական հատկությունդ ,/ բանականությունը դրսևորված ձայնի միջոցով/ հետևաբար ավելի վատն ես քան Երևանյան լճի մոտ կանգնող պոռնիկները:
Ըստ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Ինչ՞ է նշանակում սա: Իշխանությունը պատկանում է մեզանից յուրաքանչյուրին և մենք ինքներս ենք որոշում անձամբ թե ուրիշների միջոցով իրականացնել մեր՝ ես կասեի բնական իրավունքներից բխող իշխանության իրավունքը: Եվ եթե վաճառել ես քո բնական իրավունքը ապա դու բողոքոլու իրավունք չունես, քանի որ դու զրկվել ես սեփականության իրավունքից, հետևաբար այն տնօրինելուց: Վաճառած իրավունքդ սեփականատերը հետագայում կիրառում է այն քո դեմ և ի վնաս քո շահերի, բռնաբարում է, քո և քո երեխաների ու քո հայրենիքի / այս դեպքում դու անհայրենիք ես, քանի որ պոռնիկ ես/ ապագան:
Երբևէ հաշվել եք՞ թե ընտրակաշառք վերցրած գումարը 5 տարվա կտրվածքով որքան է կազմում: Նեղություն մի քաշեք, ես արդեն հաշվել եմ՝ մեկ օրվա համար այն կազմում է 3 դրամ: Համոզված եմ այդ կաշառք վերցրած գումարի երեքապատիկը՝ այսինքն՝ 10 դրամը ձեզանից շատերն են փողոցում տեսել և անգամ չեն կռացել ու վերցրել: Հետևություն, որ դա ձեր համար փրկություն չէ, այլ սեփական արժանապատվությունը գիտակցելու անկարողություն: 
Վստահ եմ, որ իմ ժողովուրդը գիտակցելով սա այլևս չի անի այն ինչը ուղղված է իր երեխայի ապագայի, իր մարդ լինելու և իր պետության դեմ: Շատերն են նախորդ ընտրությունների ժամանակ չգիտակցելով վաճառել իրեն ձայնը, բայց վստահ եմ, որ այսուհետ գիտակցելով չեն վաճառի ամենաթանգը՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ հատկությունը՝ իրենց ՁԱՅՆԸ:
ԵՍ իմ ձայնն ատամներով եմ պահելու:
Սիրելի հայրենակից՜ խնդրում եմ ՄԱՐԴ մնացեք, մի դարձեք ՔԱԾ-ՇՈՒՆ, խնդրում եմ մնացեք ՄԱՐԴ: 
Ես հավատում եմ իմ պետության վաղվա օրվան, ես հավատում եմ, որ մենք կարող ենք լավագույնը դառնալ, ես վստահ եմ, որ մենք ազգի վիժվածքին չպետք է այս անգամ էլ հնարաորություն տանք մեզ կեղեքելու, ես հավատում եմ, որ դու, ՄԱՐԴ ես, ես հավատում եմ, որ դու ՊՈՌՆԻԿ չես դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել