Բարսելոնայում ապրող տասնյակ մուսուլմաններ շաբաթ օրը գնացել են Ռամբլա փողոց՝ բողոք հայտնելու Կատալոնիայում ահաբեկչությունների հետ կապված: Այս մասին հայտնում է La Sexta հեռուստաալիքը:

Կատալոնիայի մայրաքաղաքի այդ կենտրոնական փողոցում ահաբեկչության հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ մոտ 130 մարդ:

«Իսլամը խաղաղություն է», «Ոչ մեր անունից»՝ գրված է եղել պաստառների վրա, որոնք եղել են հավաքավածների ձեռքերում:

Ակցիային մոտ 50 մարդ է մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել