Life.panorama.am-ը գրում է.

Ավելորդ քաշից ձերբազատվելու լավագույն միջոցներից մեկը ոչ միայն ճիշտ սննդակարգն է, այլև ախորժակը վերահսկելու կարողությունը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս կառավարել այն ազդակները, որոնք գալիս են մարդու ուղեղից և առաջացնում են ուտելու ցանկություն:

Ձերբազատվեք օրական 3 անգամ կուշտ սնվելու հնացած սովորությունից. սնվեք հաճախ, բայց քիչ քանակով: Երբ թեթևակի քաղց եք զգում, ծանր կերակուրի փոխարեն յոգուրտ կամ միրգ կերեք:

Ցածր կալորիականությամբ սնունդ օգտագործեք. սառնարանում միշտ թեթև աղցաններ և միրգ պահեք, յուղոտ ապուրների փոխարեն կերեք բանջարեղենային ապուրներ, իսկ եթե մեկ բանան կամ խնձոր ուտելուց հետո քաղցրի պահանջը չի հագենում, աշխատեք ուրիշ բանի մասին մտածել կամ որևէ զբաղմունք գտեք՝  ուշադրությունը ուտելիքից շեղելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել